Ովքե՞ր են պայքարելու «Օսկար»-ի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգի համար

«Օսկար»-ի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթանակի համար կպայքարեն «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը, Սեմ Մենդեսը, որը նկարահանել է Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող «1917» ֆիլմը, ինչպես նաև՝ կորեացի ռեժիսոր Պոն Ջուն-հոն՝ «Մոլախոտները» ֆիլմով:

Նոմինացված ռեժիսորների ֆիլմերը ներկայացված են նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում առաջադրված է Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ժապավենի սցենարիստ Սթիվեն Զաիլյանը։

Նախկինում Սթիվեն Զաիլյանը երեք անգամ առաջադրված է եղել «Օսկար» մրցանակի «Արթնացում», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» ֆիլմերի սցենարի համար, ինչպես նաեւ հաղթանակ տարել հեղինակավոր մրցանակաբաշխությունում «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար։
Հույս ունենք՝ այս անգամ նրա բախտն ավել շատ կբերի։