Քեյթ Բլանշետը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրի կազմը

Քեյթ Բլանշետը կգլխավորի Վենետիկի 77-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը: Դերասանուհին կդառնա 4 տարվա մեջ երրորդ կինը, ով կգլխավորի փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը:

Անցյալ տարի ժյուրիի նախագահն էր արգենտինացի ռեժիսոր Լուկրեցիա Մարտելը, իսկ 2017-ին՝ ամերիկացի դերասանուհի Անետ Բենինգը: Նշենք նաև, որ լրագրողներն ու սոցցանցերի օգտատերերը վերջին տարիներին բուռն քննադատության են ենթարկում փառատոնի կազմակերպիչներին՝ ծրագրում կին ռեժիսորների նկարահանած ֆիլմեր քիչ ընդգրկելու համար:

Հիշեցնենք, որ 2018-ին Քեյթ Բլանշետը գլխավորել էր Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմը: Նա  «Օսկար» մրցանակի է արժանացել «Ավիատոր» և «Ժասմին» ֆիլմերում ունեցած դերերի համար: Բացի այդ, նա 5 անգամ առաջադրվել է ամենահեղինակավոր կինոմրցանակին