Օրեր առաջ բոլոր լրատվամիջոցներում քննարկում էին մոդել Քսենիա Պունտուսի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը. գեղեցկուհին ընկել էր Նիկիտա Միխալկովի թոռան բնակարանից, որը գտնվում է բարձրահարկի 4-րդ հարկում: Մոդելին շտապ հոսպիտալացրել էին. բժիշկների հավաստմամբ՝ աղջկա վիճակն այժմ կայուն է, և դժվարությունները անցյալում են:
Ուշքի գալով՝ Քսենիա Պունտուսը տեղեկացրել է, որ իր հետ բնակարանում է եղել Նիկիտա Միխալկովի թոռը, ով քնած է եղել:
Սակայն աղջկա վկայությունը բավական չեն համարել, և տղամարդուն կասկածում են Պունտուսի սպանության փորձի մեջ:
Այս վարկածի առնչությամբ համացանցում թեժ քննարկումներ են սկսվել։ Հիշեցնենք, որ Քսենիային գտել են տան մոտ՝ թփերի մեջ, միայն շապիկով ու ջինսով:
21-ամյա մոդելը վստահեցրել է, որ սիրում է ժամանակ անցկացնել նոութբուքով աշխատելով՝ պատուհանագոգին նստած։