VOGUE-ը հրաժարվել է թանկարժեք ֆոտոսեսիաներից՝ հանուն էկոլոգիայի պահպանման

VOGUE-ի հունվարյան համարը ապշեցրել է երկրպագուներին:
Հունվարյան շապիկին գունանկար է, իսկ համարում չկա ոչ մի ֆոտոսեսիա: Ամսագիրը որոշել է հրաժարվել է թանկարժեք ֆոտոսեսիաներից՝ հանուն էկոլոգիայի պահպանման:Այս մասին հայտնում է Forbes-ը:
Հիմնադրամների հավաստմաբ՝ այս քայլով կկրճատվի ամսագրի արդդյունաբերության հետևանքով առաջացած ածխաթթվային հետքը:
Ամենահեղինակավոր ու հին ամսագրերից մեկը դիմել է այս քայլին շրջապատող միջավայրին չվնասելու և էկոլոգիական վիճակը չվատթարացնելու նպատակով:

Իտալական VOGUE-ի գլխավոր խմբագիր Էմանուել ֆարնետին մանրամասնել է իր քյալի պատճառները. «Հրատարակչության համար աշխատում է 150 մարդ, 20 չվերթ, 40 մեքենա, լույսը միացված է օրական 10 ժամ՝ սնվելով բենզինային գեներատորներից…»,- նշել է խմբագիրը՝ մանրամասն նշելով՝ ինչ վնաս է հասցնում շրջակա միջավայրին հրատաևակչությունը:

VOGUE-ը էկոլոգիայի պահպանումը դարձրել է իր գլխավոր առաքելությունը:
VOGUE-ի՝ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող 29-հրատարակչության գործադիր տնօրենները ստորագրել են համաձայնագիր՝ համաձայն որի նրանք նույնպես կձևափոխեն իրենց աշխատավոճը՝ հանուն շրջակա միջավայրի պահպանման: