Քիմ Քարդաշյանն իր հագուկապի պատճառով կրկին քննարկումների կենտրոնում է հայտնվել

«Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը սիրում է պարբերաբար փորձարկումներ անել՝ փոփոխելով ոճն ու արտաքինը:

Ասվածի ապացույցը 39-ամյա հեռուստաաստղի մասնակցությամբ պապարացիների արած թարմ լուսանկարներն են, որոնցում գեղեցկուհին ասիական ոճի բլուզը կրում է բարձր գոտկատեղով սպորտային տաբատի ու երկարաճիտ կոշիկների համադրությամբ:

Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, Քարդաշյանն այս տեսքով ներկայացել է Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում մոր և կրտսեր քրոջ հետ ընտանեկան լանչին:

Ավելի վաղ համացանցի օգտատերերը ծաղրել էին Քարդաշյանին՝ NBA-ի խաղի ժամանակ կրած հագուստի համար: Հայազգի աստղի թվիթերյան հետևորդներից շատերի կարծիքով՝ օձային տպանախշով Gucci վինտաժային տաբատ, արծաթափայլ Balenciaga երկարաճիտ կոշիկներ, ինչպես նաև փայլուն ձմեռային տաք բաճկոն կրող Քարդաշյանը ծիծաղելի և անհեթեթ տեսք է ունեցել մարզական հանդիպմանը: Նրանց նաև զարմացրել է այն փաստը, որ Քարդաշյանը դահլիճում մեծ արևապաշտպան ակնոց է կրել։