Կոմպոզիտոր, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ Իգոր Նիկոլաեւը հունվարի 17-ին նշում էԷ իր 60-ամյակը: Հոբելյան կապակցությամբ նրան շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Դուք հաջողությամբ իրագործեցիք ձեր ստեղծագործական ներուժը, կայացաք որպես հիանալի երգիչ և կոմպոզիտոր՝ ժողովրդականություն վայելող բազմաթիվ երգերի երաժշտության հեղինակ: Շռայլ երաժշտական տաղանդով, հայտնի երգահան-բանաստեղծների և լեգենդար ռուս կատարողների հետ բեղմնավոր համագործակցությամբ արժանացել եք Էստրադային արվեստի երկրպագուների անկեղծ սիրուն»,- ասված է հեռագրի տեքստում, որը հրապարակված Է Կրեմլի կայքում:
Երգիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ (2001 թ.), ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը ծնվել է 1960 թվականի հունվարի 17-ին Խոլմսկում: Նա «Դեղին կակաչներ», «Փիսիկ» «Փոքրիկ երկիր» և մի շարք այլ երգերի հեղինակ է: