«Գրեմմի»-ի նախագահին աշխատանքից հեռացրել են մրցանակաբաշխությունից տասն օր առաջ

Ձայնագրության արվեստի և գիտության ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Դեբորա Դուգանին, որը նաև զբաղվում էր «Գրեմմի» երաժշտական մրցանակի կազմակերպմամբ, պաշտոնից հեռացրել են պարգևների հանձնումից տասն օր առաջ:

Որոշումն ընդունվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքների պատճառով: Կազմակերպության ներսում անցկացվում է անկախ հետաքննություն: Մինչև դրա ավարտը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա հոգաբարձական խորհրդի նախագահ Հարվի Մեյսոն Կրտսերը:

Դուգանը Ձայնագրության արվեստի և գիտության ազգային ակադեմիայի առաջին կին նախագահն է դարձել 2019 թվականի օգոստոսին: Նա այդ պաշտոնն զբագեցրել է այն բանից հետո, երբ Նիլ Փորթնովը դրանից հեռացել է «եթե կանայք ցանկանում են ինչ-որ բանի հասնել, պետք է աշխատեն»՝ իր կոչի առնչությամբ ծայր առած սկանդալի պատճառով: «Գրեմմի»-ի հանձնման արարողությունը պլանավորված է հունվարի 27-ին։