Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ պրոդյուսերների ցանկը

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ պրոդյուսերների ցանկը, որի առաջին հորիզոնականներում արդեն մի քանի տարի է, ինչ Օպրա ՈՒինֆրին է: Միլիարդատեր լրագորղն իր փառքի և հաջողության համար պարտական է հեռուստատեսությանը: «Голос», «Теории Большого взрыва» և շատ այլս տացված հեռուստանախագծերի պրոդյուսերը համարվում է աշխարհի ոչ միայն ամենահարուստ պրոդյուսերը, այ նաև ամենահարուստ կանանցից մեկն է՝ զիջում է միայն Ջեֆ Բեզոսի նախկին կնոջը:

3 միլիարդ դոլլար կարողության տեր 65-ամյա ՈՒինֆրին պատմում է, որ իր մանկությունը նման է եղել իրական դժոխքի:
Նա բռնաբարվել է զարմիկի կողմից 9 տաեկան հասակում: Տարիներ շարունակ զարմիկը սեռական բռնության է ենթարկել նրան և լքել է միայն այն ժամանակ, երբ Օպրան հղիացել է:
Հեռանալով մորից՝ հղի Օպրան տեղափոխվել է հայրիկի տուն, որտեղ էլ ծննդաբերել էիր առաջնեկին: Ցավոք, երեխան մահացել է ծնվելուց շաբաթներ անց:
Իր լրագրողական կարիերայի ընթացքում Ուինֆրին մեծ ուշադրության է դարձրել սեռական բռնության հետ կապված թեմաներին՝ աշխատելով դրանք լուսաբանել ու օգնել նման բռնության զոհ դարձած մարդկանց:

Ամենահարուստ պրոդյուսերների ցանկում են նաև Քևին Բրայթը, Մարտա Կոուֆմանը, Դևիդ Քրեյնը (նրանք հայտնի «Ընկերներ» հեռուստասերիալի պրոդյուսերներն են), Շոնդա Ռեյմսը («Կրքի անատոմիա»-ի պրոդյուսերը), Ռայան Մյորֆի («Ամերիկյան սարսափ պատմություններ»-ի պրոդյուսերը) և շատ ուրիշններ: