Դեն Բիլզերյանը խաղադրույքի հետևանքով կորցրել է 1 մլն դոլար

1980 թվականի դեկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում ծնված, պոկերի աշխարհում մեծ հեղինակություն վայելող Դեն  Բիլզերյանը, ում ինստագրամի արքա են անվանում, այսօր արդեն իր ինստագրամյան էջում ունի ավելի քան 9.4 մլն հետևորդ, և նրանց թիվն օր օրի աճում է:

Instagram-յան միկրոբոլոգում Դեն Բիլզերյանը խաղադրույք է կատարել UFC 246 մրցաշարում իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Դոնալդ Սերոնեի մենամարտի համար և կորցրել 1 մլն դոլար:
Այս մասին հայտնել է հենց ինքը Բիլզերյանը միկրոբլոգի իր էջում:

Երկրպագուները բավականին քննադատաբար են արձագանքել այդ նորությանը, շատերը նրան անվանել են խաղամոլ և խորհորդ են տվել բուժվելու:
Ամիսներ առաջ հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Բիլզերյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում: Վերջերս իր հարցազրույցներից մեկում Բիլզերյանը հաստատել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ հաղթական է տրամադրված:

https://www.instagram.com/p/B7eyOpVnO4a/