Բրեդ Փիթն ու Ջեննիֆեր Էնիսթոնը միասի՞ն են

Հոլիվուդյան աստղեր Բրեդ Փիթն ու Ջեննիֆեր Էնիսթոնը զարմացրել են երկրպագուներին Գիլդայի մրցանակաբաշխության ժամանակ իրենց ջերմ գրկախառնությամբ: Այդ մասին հայտնում է TMZ:
Հունվարի 19-ին՝ մրցանակաբաշխության ընթացքում, նախկին ամուսինները բոլորին ցույց են տվել իրենց ջերմ զգացմունքները:

Երկրպագուների աչքից չի վրիպել նաև այն, թե ինչպես է Փիթը ջերմորեն ժպտում, երբ Էնիսթոնին մրցանակ են շնորհում:
Դերասանուհին հաղթող է ճանաչվել «Լավագույն կանացի դերը դրամատիկ սերիալում» անվանակարգում, անմիջապես այն բանից հետո, երբ Բրեդն արժանացավ «Երկրորդական դերի լավագույն դերասան» մրցանակին:
Ավելի վաղ լրատվամիջոցներում ակտիվ քննարկում էին Ջեննիֆեր Էնիսթոնի և Բրեդ Փիթի միավորումը: