Ռոբերտ Դե Նիրոն հերթական անգամ քննադատել է Դոնալդ Թրամփին

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն հերթական անգամ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի «Կյանքի նվաճումների» մրցանակ ստանալիս, իր ելույթի ժամանակ Ռոբերտ դե Նիրոն հայտարարել է, որ որպես ԱՄՆ քաղաքացի իրավունք ունի իր կարծիքը հայտնելու:

«Պատկերացնում եմ, որ ձեզնից ոմանք մտածում են, որ պետք չէ խառնվել քաղաքականության մեջ: Բայց մենք այնպիսի սարսափելի վիճակում ենք, որ դա շատ է մտահոգում ինձ և էլի շատերին, և ես պետք է ինչ-որ բան ասեմ…
Կա ճիշտ և սխալ, և կա իշխանության չարաշահում: Որպես քաղաքացի ես իրավունք ունեմ բարձրաձայնելու իմ կարծիքը: Իմ կարգավիճակի պատճառով իմ ձայնն ավելի լսելի է: Եվ ես պատրաստվում եմ oգտագործել այն, երբ տեսնում եմ իշխանության այսպիսի չարաշահում», – ասել է դերասանը:
Ռոբերտ դե Նիրոն կոնկրետ անուն չի նշել, սակայն ակնարկել է ԱՄՆ նախագահին: