Սկանդալային հաղորդավարուհի Դանա Բարիսովան, ով հաճախ է հայտնվում քննարկումների կենտրոնում, այս անգամ իր ինստագրամյան հետևորդներին է ներկայացրել ինստագրամի օգտատերերից մեկի նամակը, որտեղ տղամարդը Դանային առաջարկում է 300 հազար ռուբլի մեկ գիշերվա համար:
«Բանակային խանութ» հաղորդաշարի 43-ամյա նախկին հաղորդավարուհին խոստովանել է, որ հումորով է պատասխանում նման առաջարկներին։
Ավելի վաղ Մալախովն իր հաղորդման շրջանակներում բացահայտել էր ռուսական շոու-բիզնեսի այն աստղերին, ովքեր զբաղվում են 18+ ծառայություններով:
Այդ հաղորդմամ շրջանակներում շրջանառվեցին բազմաթիվ հայտնիների անուններ՝ Անաստասիա Րեշետովայինը ու նաև Դանա Բարիսովայինը:
Շատ ասղտեր հաղորդման թողարկումից հետո դատական հայց ներկայացրին Մալախովի դեմ՝ նրան ցանկանալով ենթարկել իրավական պատասխանատվության:
Դանա Բարիսովան հենց այդ թողարկումից հետո սկսեց պարբերաբար հրապարակել նման բնույթի նամակներն ու առաջարկները՝ ցանկանալով հավատացնել, որ ինքը երբեք գումարի դիմաց ոչ մի ծառայություն չի մատուցել տղամարդկանց: