Մեծ Բրիտանիան մետաղադրամ է հատել՝ ի պատիվ Queen խմբի

Բրիտանական թագավորական գանձարանը հայտարարել է մետաղադրամների շարքի թողարկման մասին՝ նվիրված երաժշտության աշխարհի լեգենդներին։Սերիան սկսվում է Queen խմբից։

Գանձնարանի թվիթերյան էջում հայտնվել է տեսանյութ, որում խմբի կիթառահար Բրայան Մեյը ներկայացրել է մետաղադրամը։ Նրա խոսքով՝ մի կողմում պատկերված է թագուհի Եղիսաբեթ II-ը, իսկ մյուս կողմում խմբի տարբերանշանն է։ Մետաղադրամները վաճառքի կհանվեն սկավառակի ծրար հիշեցնող փաթեթներով։

Հասանելի են տարբեր մետաղներից պատրաստված տարբերակներ, որոնց արժեքը 17-2600 դոլար է։