Պուտինը շնորհավորել է Դմիտրի Խառատյանին 60-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դերասան, պրոդյուսեր եւ երգիչ Դմիտրի Խառատյանին շնորհավորել Է 60-ամյա հոբելյանի առթիվ: Հեռագրի տեքստը հունվարի 21-ին հրապարակվել Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շռայլ, բազմակողմանի տաղանդի և հսկայական դրական Էներգիայի շնորհիվ դուք հաջողության եք հասել դերասանական ասպարեզում, հանդես եք եկել որպես հիանալի կատարող, նվաճել Էստրադայի ու կինեմատոգրաֆի հավատարիմ երկրպագուների անկեղծ սերը»,- նշել Է նախագահը: