Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, Մոսկվայում ճանաչված ռուս ռեժիսոր Սերգեյ Սոլովյովին սովորական հիվանդասենյակից այսօր տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
ԶԼՄ-ների տեղեկություններով, Սոլովյովը իշեմիկ կաթված է ստացել։
Սերգեյ Սոլովյովը 75 տարեկան է։ Նրա հայտնի աշխատանքներից են՝ «100 օր մանկությունից հետո», «Ասսա», «Աննա Կարենինա» և այլն։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ հաղորդավարի վիճակը խիստ ծանր է, սակայն հաղորդավարի մտերիմները լրագրողների հետ զրույցում ժխտել են այդ ամենը՝ հավատացնելով, որ Սոլովյովը դանդաղ քայլերով կազդուրվում է: