Նոր կատակերգական սերիալ Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ (տեսանյութ)

«Супер» հեռուստաալիքը շուտով հեռուստադիտողի դատին կներկայացնի նոր կատակերգական հեռուստասերիալ՝ «Գոշա»։ Այն ռուս Միստեր Բինի արկածներն են ժամանակակից Ռուսաստանում։
Պատմության գլխավոր հերոսը 2 մետր հասակ ունեցող, ոչ ճարպիկ տղամարդն է, ում մարմնավորում  Մկրտիչ Արզումայյանը. վերջինս ողջ ընթացքում անընդհատ զվարճալի իրավիճակներում ու անհարմար հանգամանքներում է հայտնվում։
Նրան օգնում են հնարամտությունն ու հին թղթապանակը, որում կարելի է գտնել ամեն ինչ՝ երշիկով բուտերբրոդից ընդհուպ ակվարիումում ոսկե ձկնիկ։