Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր տոնում է 31-ամյակը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը շուտով հայրիկ է դառնալու:
Այդ մասին հայտնի դարձավ, երբ ամիսներ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որում Հենրիխ Մխիթարյանն ու իր կինը՝ Բեթի Վարդանյանը զբոսնում էին։ Տեսանյութում պարզ երևում էր Բեթիի բավականին կլորացած փորիկը։
Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել է 2019-ի հունիսին Վենետիկում։
Հենրիխն ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում, ութ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Նա համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: