Ուես Անդերսոնը աստղային կազմ է հավաքել իր նոր ֆիլմի համար

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այս մասին հայտնել է Independent-ը:

Բացի Բիլ Մյուրեյից և Օուեն Ուիլսոնից ֆիլմում կարող ենք տեսնել նաև Մաթիե Ամալրիքին, Բոբ Բալաբանին, Էդրիան Բրոուդիին, Թիմոթի Շալամեին, Ուիլ Դեֆոյին, Սեսիլ դե Ֆրանսին, Բենիսիո դել Տորոյին, Ռուփերթ Ֆրենդին, Լինա Քուդրիին, Ալեքս Լոութերին, Վենսան Լաքոսթին, Վենսան Մաքենին, Ֆրենսիս ՄաքԴորմանդին, Էլիզաբեթ Մոսին, Սիրշա Ռոնանին, Ջեյսոն Շվարցմանին, Լեա Սեյդուին, Լոյիս Սմիթին, Թիլդա Սուինթոնին, Քրիստոֆ Վալցին և Քեյթ Ուինսլեթին:
«Ֆրանսիացի դիսպետչերը» համարում են «սիրային նամակ լրագրողներին 20-րդ դարի Փարիզում ամերիկյան թերթի խմբագրությունից»:

Ֆիլմի հիմնական սյուժետային գծերը երեքն են, իսկ տևողությունը երկու ժամից փոքր-ինչ պակաս է: Նկարահանումներն անցկացվել են Ֆրանսիայում: Սպասվում է, որ ֆիլմը կթողարկվի մայիսին և կցուցադրվի Կաննի կինոփառատոնում։