«Հրաշալի վավերագրական ֆիլմ հայրենիքում՝ Հայաստանում». Ալեքսիս Օհանյանի գրառումը

Ալեքսիսի Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Հայաստանի մասին պատմող տեսահոլովակով, որին կից գրառում է կատարել. «Հրաշալի վավերագրական ֆիլմ հայրենիքում՝ Հայաստանում: Անօդաչու սարքով արված կադրերն էլ են հրաշալի»։

Հիշեցնենք, որ Օհանյանը վերջին անգամ Հայաստան այցելել է նախորդ տավա հոկտեմբերին, երբ Երևանում կայացավ WCIT 2019 համաշխարհային համաժողովը։ Ի դեպ, գործարարը այն ժամանակ իր խոսքում նշել էր, որ անպայման իր և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դստերը կբերի Հայատան՝ իրենց հայրենիք։