Հայտնի է՝ ինչու են սպանել հայազգի դիզայներ Նարիման Գրիգորյանին

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնել է տեղացի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության մանրամասների մասին:

Հունվարի 17-ին այս գործով ձերբակալված անձը (ծնված 1996 թ.) լիովին ընդունել է իր մեղքը և խոստովանել, որ կողոպուտի նպատակով է սպանությունը կատարել:
Կասկածյալը և դիզայները ծանոթներ են եղել: Հունվարի 14-ին նա այցելել է Գրիգորյանին, սպանել նրան, ինչից հետո կողոպտել է բնակարանը:

Հիշեցեննք, որ Տաշքենդում հունվարի 14-ին, սպանել էին հայտնի դիզայներ և պարուսույց Նարիման Գրիգորյանին, այս տեղակատվությունը հաստատել էր Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Սրա մասին հայտնել է kommersant.uz-ը։
Գրիգորյանը պարուսույց է, «Թոդեսի» առաջին կազմի նախկին անդամ, հանդիսանում է միջազգային պարի մրցումներում Ուզբեկստանից ժյուրիի միակ անդամը: Հայտնի է որպես դիզայներ և մոդելիեր, ինչպես նաև «Նարիման Գրիգորյան» ապրանքանիշի հիմնադիրն է: