Պամելա Անդերսոնը գաղտնի ամուսնացել է 74-ամյա պրոդյուսերի հետ

Ամերկացի դերասանուհի 51-ամյա Պամելա Անդերսոնն ու հոլիվուդյան կինոպրոդյուսեր 74-ամյա Ջոն Փիթրեսն ամուսնացել են, հայտնում է The Hollywood Reporter-ը։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Մալիբուում։ Ջոն Փիթրեսը հայտնի է «Աստղը ծնվեց», «Անձրևի մարդը» և «Բեթմեն» ֆիլմերով։

«Ամենուր գեղեցիկ աղջիկներ են։ Ես կարող էի ինչ-որ մեկին ընտրել, բայց 35 տարվա ընթացքում ես միայն Պամելային եմ ցանկացել»,- ասել է 74-ամյա պրոդյուսերը, ով երկար տարներ պայքարել է Պամելայի սիրտը գրավելու համար:

Հիշեցնենք, որ իր նախկին ընրյալի հետ Պամելան ամուսնալուծվել է ամռանը:
«Այդ հրեշն ինձ խաբել է տարիներ շարունակ: Ես կարծել եմ, որ ապրում եմ երջանիկ ու սիրված, բայց նա ինձ հետ է եղել միայն իրեն գովազդելու ու հաջող կաիերա ստեղծելու համար: Ադիլին հետաքրքրել է միայն իմ փառքն ու միլիոնները: Պարզվում է՝ այսքան ժամանակ նա ունեցել կին և ընտանիք, որոնց հետ հաճախ հանդիպել է: Նրա կինը, իհարկե, տեղյակ է եղել մեր հարաբերություններից, բայց չի անհանգստացել՝ կարծելով, որ դա զուտ գովազդի համար է արվում: Ադիլն ինձ հետ լավ է վարվել միայն հասարակական վայրերում՝ հանրության առաջ, իսկ ես ոչինչ չեմ կասկածել»:
Պամելա Անդերսոնը դատական հայց է ներկայացրել իր նախկին սիրեցյալի՝  30-ամյա Ռամիի դեմ՝ պահանջելով կոտրված սրտի և կորցրած ժամանակի համար բարոյական վնաս փոխհատուցել։