Ռասել Քրոուն ցույց է տվել Ավստրալիայի իր ֆերման հրդեհներից և անձրևներից հետո

Ավստրալացի հայտնի դերասան և երաժիշտ Ռասել Քրոուն իր Թվիթերի էջում հրապարակել է Ավստրալիայի իր ֆերմայում արված լուսանկարները:

10 շաբաթ առաջ ֆերմային լուրջ վնաս էր հասցվել հրդեհներից, և այժմ այն կրկին վերականգնվում է և կանաչում:
«Իմ հողը 10 շաբաթ առաջ, երբ հրդեհ էր, և այս առավոտ՝ այն բանից հետո, որ հանգստյան օրերի ընթացքում անձրևել է», – նշել է հայտնի դերասանը: