Քարդաշյանների կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանն այցելել է Abyss խանութի բացմանն Արևմտյան Հոլիվուդում, որից հետո ծաղրանքի է ենթարկվել համացանցում զգեստի անհաջող ընտրության պատճառով:
Ինչպես գրում է Корреспондент-ը, տվյալ զգեստով լուսանկարն ամերիկյան «Keeping up with the Kardashians» իրապատում շոուի մասնակիցը հրապարակել է Ինստագրամի Stories բաժնում:
35-ամյա Քլոեն լուսանկարվել էր խոր լանջաբացվածքով և ոտքի հատվածում խոր կտրվածքով երկար արծաթագույն զգեստով: Նշվում է, որ Abyss ապրանքանիշի այդ զգեստի գինը 380 դոլար է: Համացանցում օգտատերերը Քլոեին «անճաշակ» են անվանել