Դոնալդ Թրամփը գերազանցել է Թվիթերում գրառումների իր իսկ ռեկորդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իմփիչմենթի հարցով դատական գործընթացի երկրորդ օրը Թվիթերում 142 հրապարակում է արել։ Այս մասին հայտնում է Factbase-ը։
Այսպիսով՝ Սպիտակ տան ղեկավարը գերազանցել է իր իսկ ռեկորդը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Թրամփը Կոնգրեսում իր իմփիչմենթի հարցով լսումների ֆոնին 123 թվիթ էր արել։