Ինչո՞վ են զբաղվում Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան Սոչիում

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը և կինը՝ Ժաննա Լևինան ինստագրամյան էջում հրապարակել են տեսանյութ հենց Սոչիից, ուր ավարտին է մոտեցել Ուրախների և հնարամիտների ակումբի թիմերի «КиВиН-2020» միջազգային փառատոնը։

Հրապարակված կադրերը նրանց համատեղ հանգստից են և ուրախ երեկույթներից։ Դրանցից մեկում Գարիկ Մարտիրոսյանը կատարել է «Alice Merton No Roots» հայտնի հիթը, նրան նվագակցել է մեկ այլ հայտնի շոումեն Ազամատ Մուսագալիևը: Իսկ Ժանան պարում էր ու երբեմն ձայնակցում։

«Ստեղծագործական երեկոներ։ Գարիկն ու Ազամատը ստեղծագործում են, իսկ ես տարօրինակ բաներ եմ անում»,- տեսանյութը մակագրել է նա։

https://www.instagram.com/p/B7fxLBjn5ir/