Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը իր Sunday Services քրիստոնեական պրոյեկտի շրջանակներում Արիզոնայում ելույթ է ունեցել, որի ընթացքում պատմել է, թե ինչպես է ձերբազատվել խմելու կարծանարար ազդեցությունից:
«Ես երբեք չեմ մտածել, թե ինչպես է ալկոհոլը ազդում իմ կյանքի վրա, ես խմում էի կարմիր գորգի վրա, անմիջապես ելույթից առաջ, նախաճաշի ժամանակ ու մտածում, թե ես հարբեցող չեմ», – պատմել է Քանյեն:
Ռեփերը ալկոհոլիզմի դեմ պայքարը համեմատել է սատանայի դեմ պայքարի հետ, ասելով, որ թույլ չի տա սատանային հաղթել իրեն:
«Մենք ամեն օր պիտի պայքարենք: Ամեն մի սթափ օրով ես հաղթում եմ սատանային», – հայտարարել է Քանյեն:
Նրան նաև դուր չի գալիս, թե ինչ տեսքով է հանրության առաջ ներկայանում Քիմ Քարդաշյանը: Ռեփերն ասել է, որ իր կնոջ հագուստը շատ բաց և սեքսուալ է: