Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ 75-ամյա Թոմաս Մարքլը բրիտանական Channel 5 հեռուստաընկերության եթերից խոսել է իր և դստեր լարված հարաբերությունների մասին:
Անկեղծ զրույցի ընթացքում նա խոստովանել է, որ չի պատկերացնում ինչ պայմաններում կարող է հաշտվել դստեր հետ: Թոմասն ասել է, որ շատ երկար ժամանակ է ոչ մի կերպ չի կարողանում կապ հաստատել դստեր հետ, քանի որ Մեգանը նույնպես քայլեր չի անում իրենց շփումը վերականգնելու համար:
«Մենք չենք հանդիպում և ընդհանրապես չենք շփվում: Կարծում եմ մեր հաջորդ և վերջին հանդիպումը կլինի իմ թաղման ժամանակ»,- ասել է Թոմաս Մարքլը։