Վերջերս շրջանառվող խոսակցություններում շատ է ասվում այն մասին, որ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի որոշումը կապված է Մեգանի Հոլիվուդ վերադառնալու ցանկության հետ: Դքսուհին ցանկանում է վերսկսել դերասանական կարիերան: Այդ լուրը հաստատվեց, երբ պարբերականներից The Globe-ը գրեց Մեգան Մարքլի և Թոմ Քրուզի Մեծ Բրիտանիայում կայացած գաղտնի հանդիպման մասին, իսկ New Idea-ն հրապարակեց նրանց համատեղ նկարը:
Հայտնիներին մոտ կանգնած աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ հանդիպումը կրել է գործնական բնույթ, որի ընթացքում Մեգանը խորհրդակցել է Թոմի հետ, հասկանալու համար, թե ինչպես կարելի է կազմակերպել իր վերադարձը Հոլիվուդ: Քրուզն էլ իր հերթին խոստացել է օգնել դքսուհուն նոր դերեր ստանալու հարցում: Փաստորեն Մեգանը որոշել է օգտագործել արքայական ընտանիքի «հարսը» լինելու հանգամանքը և ինքնուրույն մեծ գումարներ վաստակել: