Ազգային ժողովը նամակ կհղի Բունդեսթագին Ռուզան Մանթաշյանի ելույթի չեղարկման վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում չեղարկելու դեպքի հետ կապված։

Այսօր Ազգային ժողովում կայացած հերթական նիստի ժամանակ նորությունը հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:
Ռուզան Մանթաշյանի ելույթի չեղարկման համար ՀՀ ԱԺ–ի նամակը միտված է ուշադրություն հրավիրելու Դրեզդենում կատարվող քսենոֆոբիկ դրսևորումների վրա:

Օրերս նաև պարզ դարձավ, որ Semper Opera Ball փառատոնի ղեկավարությունը հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանին կրկին հրավիրել է ելույթ ունենալ փառատոնին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերայում, հայտնել է Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումը (ФААЕ)։