Խոյերը ցանկացած պարագայում իրենց բնական են պահում ու հատուկ ջանքեր չեն գործադրում մարդկանց դուր գալու համար, բայց եթե գտնում են իրենց ուշադրությանն արժանի մարդիկ, ապա դառնում են նվիրված և հոգատար ընկեր:
Ցուլերը հիմնականում ավելի ինքնամփոփ են, սակայն գիտեն թե ինչպես ճիշտ ներկայանալ: Մարդիկ իրենք են ձգտում շփվել ցուլերի հետ, քանի որ նրանք շատ հետաքրքիր են ու զարգացած:
Երկվորյակները հիանալի զրուցակիցներ են: Նրանք կարող են խոսել ցանկացած թեմայով: Երբեք չեն քննադատի ու մեղադրի իրենց ընկերներին, այլ կփորձեն հասկանալ նրան:
Խեցգետինների համար երբեմն դժվար է լեզու գտնել մարդկանց հետ, քանի որ շատ քիչ են խեցգետինների նման անկեղծ մարդիկ: Նրանք շատ հյուրասեր են ու պատրաստ են իրենց տանը հավաքել ընկերներին ու նրանց օրը տոն դարձնել:
Առյուծները սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Շատ արագ են ընտելանում նոր շրջապատում և ազատ շփվում են բոլորի հետ :
Կույսերն ամեն մի նոր տեղում համախոհներ են փնտրում: Իսկ եթե գտնում են, ապա դադարում են շփվել մյուսների հետ և նվիրվում մեկին:
Կշեռքները թեթև և շփվող բնավորություն ունեն: Ընկերասեր կշեռքները սիրում են նոր ծանոթություններ և հետաքրքիր ժամանց:
Կարիճները շփվող չեն, դժվարությամբ են գտնում իրենց հոգեհարազատ ընկերներ: Բայց եթե արժանացել եք կարիճի ընկերների ցուցակում լինելու պատվին, ապա կարող եք վստահ լինել նրա հավատարմության մեջ:
Աղեղնավորները մեծ շրջապատ ունեն, սիրում են նոր ծանոթություններ: Հաճելի զրուցակիցներ են, հոգատար և նվիրված ընկերներ:
Այծեղջյուրները մի լավ ուսումնասիրում են մարդկանց մինչև նրանց հետ ընկերանալը: Իրենց վերահսկող և ուշադիր բնավորությամբ դառնում են լավ ընկեր, ով միշտ պատրաստ է օգնության հասնել:
Ջրհոսները չեն սիրում աղմկոտ միջավայր: Նրանք նախընտրում են ունենալ քիչ, բայց հավատարիմ ընկերներ, որոնց հետ կարելի է նստել հանգիստ միջավայրում, զրուցել ու թեյ խմել:
Ձկները փորձում են դուր գալ մարդկանց, քանի որ սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Հաճելի զրուցակիցներ են, բայց շատ ընկերներ չունեն: