Կիրկորով, Բասկով, Մալախով և ուրիշներ. Սամվել Կարապետյանի կնոջ տարեդարձի ճոխ խնջույքը (լուսանկարներ)

«Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը ՝ Էթերի Կարապետյանը, մեծ շուքով նշել է իր հոբելյանը Մոսկվայում:

Հարուստ ամուսինը ճոխ խնջույք է կազմակերպել կնոջ համար. բեմը, որտեղ հոբելյարի համար երգում էին հայկական և համաշխարհային աստղերը, զարդարում էր կարմիր կտավ՝ Էթերիի անունով։ Առաջիններից մեկը հոբելյարին իր Ինստագրամում և բեմում շնորհավորել է Ֆիլիպ Կիրկորովը։ Երգիչը իր նախկին կնոջ՝ Ալլա Պուգաչովայի «Миллион алых роз» երգն է կատարել։

Ավելի ուշ Ֆիլիպին միացել է  Սոֆյա Ռոտարուն, ով այս տարի հրաժարվել է երգել Ռուսաստանում Ամանորյա կորպորատիվ միջոցառումների ժամանակ, սակայն ելույթ է ունեցել տիկին Կարապետյանի հոբելյանին: Երգչուհին կատարել է «Лаванда» երգը։

Էթերի Կարապետյանի համար երգել է նաև Սոսո Պավլիաշվիլին։ Երեկոն վարել է Անդրեյ Մալախովը։

Առանց հաշվի առնելու բանկետային դահլիճի, խնջույքի և ֆլորիստների ծառայությունների վարձույթը, միլիարդատերը սիրելի կնոջ հոբելյանին ծախսել է շուրջ 22 մլն ռուբլի:

Նշենք նաև, որ տեղեկություններ էին տարածվել, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ մեկնել է Մոսկվա: Նպատակը գործարար Սամվել Կարապետյանի կնոջ ծննդյան խնջույքին մասնակցելն է: Նկատենք նաև, որ Էթերի Կարապետյանը իր 50-ամյակի տորթը կտրելիս առաջին պատառը ամուսնուն է հյուրասիրում։