Հայկ Մարությանը ներկա է գտնվել Մկրտիչ Արզումանյանի «Save Միլիոն» ներկայացմանը

Մկրտիչ Արզումանյանը տևական ժամանակ է, ինչ հանդես է գալիս «Save միլիոն» կատակերգական ներկայացմամբ, որի պատմության հիմքում ծանր իրավիճակում հայտնված մարզպետն է իր օգնականի հետ:
Այս անգամ դերասանական կազմին իր այցելությամբ անակնկալի բերեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով իր տիկնոջ և փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ եկել էր դիտելու ներկայացումը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայկ Մարությանն ասել է. «Հանդիպումը կարոտած էր երկու պատճառով` նախ Մկոյի հետ գրկախառնվեցինք, բացի այդ` նրան տեսա բեմում: Միշտ իրար բեմի վրա կողքից ենք տեսել»:

«Մկրտիչ Արզումանյանը նույնպես խոսել է հանդիպման մասին ասելով.«Սիրով սպասում էինք այս հանդիպմանը, շատ ուրախ եմ, բավական, դրական կարծիքներ լսեցի, ինչը շատ հաճելի է»: