Այսօր Էսկիմոյի միջազգային օրն է

Հունվարի 24-ին նշվում է «քաղցր» տոն՝ Էսկիմոյի միջազգային օրը։
Հենց 1922թ․ այս օրն է ամերիկյան Այովա նահանգի Օնավա քաղաքում քաղցրավենիքի խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը ստացել էսկիմոյի արտոնագիրը, հայտնում է Calend.ru-ն:
Քրիստիան Նելսոնն առաջինն էր, ում մոտ միտք հղացավ պատել պաղապաղակը շոկոլադե սերուցքով:
«Պաղապաղակն ասես շոկոլադե մուշտակ հագած լինի»,- ասել է Նելսոնը՝ բացատրելով, թե ինչու է պաղապաղակին տվել հենց այդ անվանումը: