Սոֆյա Պողոսյանը ռոմանտիկ կերպով շնորհավորել է Աշոտ Տեր-Մաթևոսյանի ծննդյան տոնը

Դեկտեմբերի 23-ին դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը նշում էր ծննդյան տարեդարձը:
Այդ առիթով նրան ջերմ շնորհավորել է կինը՝ գեղեցկուհի դերասանուհի Սոֆյա Պողոսյանը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին Աշոտի հետ լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկն արվել է նրանց հարսանեկան արարողության ընթացքում։
«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»,- ջերմ լուսանկարն անգլերերով մակագրել է դերասանուհին։
Նա նաև լուսանկար է հրապարակել՝ ինչպես է երեկոյան 24:00-ին անակնկալ կերպով շնորհավորել ամուսնուն: