«Սիմփսոնները» կանխատեսել են նոր` մահացու կորոնավիրուսի տարածումը

Մուլտիպլիկացիոն ֆիլմի սերիաներից մեկում վիրուսը Միացյալ Նահանգներ է հասնում ​​փաթեթի միջոցով, որը Ճապոնիայից ժամանում է Սփրինգֆիլդ:

««Սիմփսոնները», ի՞նչ է, կրկին կանխատեսել են մահացու վիրուսի բռնկո՞ւմ»,- նման հաղորդագրություն է թողել սոցիալական ցանցում @meggitt95 օգտատերը:

Օգտատերը նկատի է ունեցել The Simpsons-ի չորրորդ սեզոնի 21-րդ սերիան. այն դրվագը, որում գրիպի համաճարակը սկսվում է Սփրինգֆիլդում, առաջին անգամ ցուցադրվել է 1993 թվականի մայիսին:

Նշենք, որ չինական 2019-nCoV կորոնավիրուսից մահվան դեպքերը արդեն հասել են 17-ի: Վարակվածների թիվն աճել է մինչև 444: Մահացու վիրուսով վարակվելու դեպքերի մեծ մասը գրանցվել է Ուհան քաղաքում: Մի քանի դեպք արձանագրվել է Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում։

https://twitter.com/meggitt95/status/1201209578643447810?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1201209578643447810&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F583247.html