Իրինա Շեյքը ակնարկել է, որ մտադիր է ավարտել մոդելային կարիերան

Վալենտինո նորաձևության տան փարիզյան ցուցադրության ժամանակ Իրինա Շեյքը մեկ անգամ ևս զարմացրել է երկրպագուներին իր գեղեցկությամբ: Նա պոդիում է բարձրացել ճապոնական ազգային նախշերով զարդարված շքեղ հագուստով: Բայց ցուցադրությունից հետո, երբ լրատվամիջոցները ավելի մոտիկից են տեսել Շեյքին, նկատել են նրա հոգնած և կարմրած աչքերը:

Հարցին, թե ինչով է երազում զբաղվել Փարիզում, 34-ամյա մոդելը տխուր պատասխանել է. «Միայն կրուասաններ ուտել և քնել»: Լրատվամիջոցները և երկրպագուները անհանգստանում են, քանի որ Բրեդլի Կուպերից բաժանվելուց հետո մոդելը ամբողջովին նվիրվել է աշխատանքին, տանջում է իրեն խիստ սննդակարգի հետևելով և համարյա ժամանակ չի ունենում անցկացնելու իր և Կուպերի դստեր՝ Լեայի հետ: Երկրպագուները կասկածներ ունեն, որ Շեյքը պատրաստվում է ավարտել կարերան, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի դստերը:

https://www.instagram.com/p/B7o921rnQQE/?utm_source=ig_web_button_share_sheet