«Գահերի խաղի» երկրպագուներին խոստացել են նոր ավարտ

Գրող Ջորջ Մարտինը հայտարարել է «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի վերջին գրքերի վերաբերյալ աշխատանքների մոտալուտ ավարտը: Այդ մասին հայտարարել է New York Post-ը:

Վիպաշարի վերջին՝ «Ձմռան քամիներ» և «Երազանք գարնան մասին» երկու գրքերի սյուժեն կտարբերվի HBO հեռուստաընկերության «Գահերի խաղը» սերիալից, որը ավարտվել էր 2019-ին: Մարտինն ընդգծել է, որ երկրպագուներն արդեն գիտեն, թե ինչպես է ավարտվել սագայի եզրափակիչը, բայց նրանք չգիտեն, թե ինչպես է դա նկարագրվում գրքում: Գրողի խոսքերով ՝ ինքը չէր սպասում, որ HBO-ի ադապտացիան առաջ կընկնի գրքից:

Հունվարի 19-ին հաղորդվել էր, որ Մարտինը անոնսել է «Կրակ և արյուն» գրքի թողարկումը և դրա համար քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից:

2019-ի մայիսին «Գահերի խաղը» հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանի 6-րդ սերիայի թողարկումից հետո շատ երկրպագուներ սերիալի ավարտը համարեցին անտրամաբանական, իսկ հերոսների քայլերը՝ չհիմնավորված: Նրանք ստորագրահավաք էին սկսել՝ պահանջելով վերանկարահանել սերիալի վերջին հատվածը