«Առավոտյան ինտիմն օգտակար է»․ Աննա Սեդոկովան շարունակում է անկեղծանալ

Աննա Սեդոկովան Instagram-ում կիսվել է լուսանկարով և պատմել գիտնականների հետազոտության մասին, որում ասվում է, որ առավոտյան էստրոգենի եւ տեստոստերոնի արտանետման պատճառով մարդկանց օրգանիզմը ավելի շատ է տրամադրված սեքսի։
Դրանք ազդում են մարդու լիբիդոյի վրա:

«Սեքսը բարձրացնում է օքսիտոցինի մակարդակը, որը նպաստում է դեպրեսիայի կանխմանը։ Էնդորֆինների մասին խոսելու բան չկա, դրանք բարձրացնում տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում, իսկ ահա սթրեսի հորմոնները, ընդհակառակը, նվազում են», – գրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ երգչուհի Աննա Սեդոկովան հանդիպում է լիտվացի բասկետբոլիստ Յանիս Տիմմանի  հետ, ով երիտասարդ է երգչուհուց 9 տարով:
Ավելի վաղ երգչուհին գրել էր։

«Զարմանալի է, թե որքան քիչ եմ վերջերս խոսում հարաբերությունների մասին։ Գուցե խելացի եմ դարձել, գուցե վախեցրել են, բայց չէ որ իմ ապրած փորձը հետաքրքիր է։
Իսկ ուրիշների սխալները ոչ այնքան ցավոտ սպիներ են թողնում», — Instagram-ում գրել է Սեդոկովան։
Երգչուհու 27-ամյա բոյֆրենդ՝ բասկետբոլիստ Յանիս Տիմման անտարբեր չի մնացել։ Մարզիկը սեր է խոստովանել Աննային գրելով. «Lov u Booooo»: