««Դիմակը 2» ֆիլմում կնկարահանվեմ միայն մեկ պայմանով». Ջիմ Քերի

«Դիմակը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Ջիմ Քերին էր, 1994 թվականին  350 միլիոն դոլար բերեց սցենարիստ Մայք Ռիչարդսոնին, ով օրեր առաջ Forbes- ի լրագրողներին պատմել է, որ ցանկանում է տեսնել ֆիլմի շարունակությունը և օրիգինալ մտահաղացումներ, առաջարկներ ունի դրա հետ կապված:

Հոլիվուդյան աստղ Ջիմ Քերին խոստովանել է, որ հետաքրքրված է հայտնի «Դիմակը» ֆիլմի սիքվելում նկարահանվելու գաղափարով, սակայն մի պայման ունի. ֆիլմը պետք է նկարահանի որևէ խենթ տեսլականով ռեժիսոր, ոչ թե Մայք Ռիչարդսոնը:
Ջիմ Քերին այս մասին ասել է comicbook.com-ի հետ զրույցում:

Մայք Ռիչարդսոնն իր հերթին պատասխանել է Քերիի այս հայտարարությանը:
Նա արդեն հստակ որոշել է զբաղվել «Դիմակը 2» ֆիլմի սցենարի ստեղծման աշխատանքներով։ «Ջիմ Քերին չի նկարահանվելու «Դիմակը 2» ֆիլմում, որովհետև գլխավոր դերում ես ցանկանում եմ տեսնել կին դերասանի»: