«5-րդ համարի կրծքերը գեղեցիկ են, բայց անտանելի անհարմար». Թինա Կունակիի լողազգեստով լուսանկարը

Դերասան Վենսան Կասելի կինը՝ Թինա Կունակին, կարողանում է ոճային լողազգեստներ ընտրել: Փոքրիկ Ամազոնիի երիտասարդ մայրիկը ձմռանը, սովորության համաձայն, մտերիմների հետ մեկնել է Բրազիլիա, որտեղ վայելում է իր հանգիստը:
Գեղեցկուհին գայթակղիչ լուսանկար է հրապարակել, որին կից նշել է. «5-րդ համարի կրծքերը գեղեցիկ են բայց անտանելի անհարմար»:

Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել է անցած տարվա օգոստոսին, այդ պահի դրությամբ նրանք արդեն երկու տարի հանդիպում էին։

«Երբ առաջին անգամ ես հանդիպեցի Վենսանին, ես չգիտեի՝ ով է նա։ Մենք տանը հեռուստացույց չունեինք, մենք չէինք գնում կինո և հետաքրքրվում էինք միայն դպրոցով ու ֆուտբոլով»,- պատմել է Թինան Paris Match ֆրանսիական ամսագրին։

Շատ հարցազրույցներում Կասելը խոստովանել է, որ երազում է մեծ ընտանիքի մասին․ Մոնիկա Բելուչիից ունեցած երկու աղջիկները՝ Դևան և Լեոնին, բացել են նրա աչքերը և թույլ տվել հասկանալ ինքն իրեն։ Ապրիլի 19-ին դերասանը երրորդ անգամ հայր դարձավ՝ այս անգամ երեխան Թինայից էր։