Youtube-ի ամենահարուստ փոքրիկ բլոգերը իր 6-ամյակը նշել է Կիրկորովի և Ռևայի հետ

Նաստյա Ռադզինսկայան, ով Youtube-ում ամենահայտնի բլոգերներից մեկն է, մեծ շուքով նշել է ծննդյան 6-րդ տարեդարձը։
Բլոգերը ծննդյան օրը նշել է Մայամիում։

Տոնի ընթացքում արված տեսանյութը հրապարակվել է նրա Instagram-յան էջում։ Նաստյան իր 6-ամյակը նշել է Կիրկորովի և Ռևայի հետ:
Հիշեցնենք, որ Կիրկորովի 20-30 տևողությամբ ելույթն արժե 25-30 հազար դոլար, իսկ Ռևայինը՝ 20 հազար դոլար:

Փոքրիկ Նաստյայի յութուբյան էջն ունի 46 միլիոն հետևորդ: Իր տեսանյութերում փոքրիկն ընտանիքի անդամների հետ սովորեցնում է հետևորդներին էթիկայի կանոններ, զբաղվում է խոհարարությամբ, դիմահարդարմամբ և այլն:
Աղջիկն ունի բազմաթիվ այլ հոբիներ, որոնք անչափ հետաքրքրում են յութուբյան փոքրիկ օգտատերերին:

https://www.instagram.com/p/B7yNNV0DNlb/

https://www.instagram.com/p/B74WgHkjmGP/