Մալախովի հաղորդման ժամանակ անդրադարձել են Մարտ Բաբայանի և իրենից 27 տարով մեծ Իրինա Օտիևայի սիրավեպին

Օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվել է «Андрей Малахов. Прямой эфир» հաղորդման հերթական թողարկումը, որը նվիրված էր ռուսաստանաբնակ երգչուհի Իրինա Օտիևային, ում երակներում նաև հայի արյուն է հոսում։ Վերջինիս առողջական վիճակն այժմ վատթարացել է՝ նա դեպրեսիայի մեջ է, օգտագործում է ալկոհոլ և տանից դուրս չի գալիս։

Թողարկման ընթացքում անդրադարձել են նաև երգիչ Մարտ Բաբայանի և Իրինա Օտիևայի սիրավեպին, որը տարիներ առաջվա պատմություն է։ Երբ Անդրեյ Մալախովը խոսել է Մարտի մասին, երգչուհու լավագույն ընկեր ու ոճաբան Ջորջ Ռովալսը բարկացել է ու երգչին անվանել ալֆոնս:

«Ես նրա մասին պատմել անգամ չեմ ուզում։ Իռան խենթացել էր, որովհետև սիրահարված էր,- ասել է նա ու մեջբերել հայտնի ասացվածքը՝ «Սերը աթարին էլ է կպնում» (Любовь зла, полюбишь и козла): -Ես Իռային բազմիցս ասել եմ՝ նա քեզ պե՞տք է։ Նա պատասխանում էր՝ սիրում եմ, չեմ կարող։  Նա ալֆոնս էր, որն Իռայից ինչ-որ բան էր սպասում։ Իռան հրաշալի բնակարան ունի երկու միլիոն դոլար արժողությամբ, կարծում եմ, նրան դա էր հետաքրքիր։ Հիմա նա Երևանում երգում է և իրեն թվում է, թե աստղ է։ Ես նրան ասում եմ՝ ինչու չես բարձրաձայնում, որ քո վոկալի լավագույն ուսուցիչն Իռան է, իսկ նա պատասխանում է՝ մոռանում եմ, երբ ելույթ եմ ունենում։  Հիմար, նա հիմար է»։

Անդրեյ Մալախովը Մարտին ներկայացրել է որպես Իրինայի երիտասարդ ամուսին, թեև Մարտը չի ընդունում, որ իրենք ամուսնացած են եղել: Նա նշել է, որ Մարտը տեսաուղերձ է պատրաստել։

Երիգիչն իր խոսքում ասում է․ «Իրինան ինձ համար միշտ եղել է, կա ու կլինի այն մարդը, այն ուսուցիչը, որը մեծ ազդեցություն է ունեցել իմ ստեղծագործական կյանքի և կատարողականի վրա։ Ես ցավով տեղեկացա, որ հիմա նա առողջական խնդիրներ ունի։ Այս հաղորդման կազմին տեղեկացրի, որ ես հատուկ համերգով եմ հանդես գալու, որի ամբողջ հասույթն ուղղվելու է Իրինայի բուժմանը։ Տարիքի հետ մարդիկ էլ ավելի իմաստուն են դառնում, ես շատ բաներ սկսում եմ հիմա գիտակցել, այդ թվում, թե նա ինչ գլոբալ ու ճակատագրական դեր է խաղացել իմ կյանքում։ Ես Իրինային ցանկանում եմ համբերություն, ուժ և իհարկե առողջություն»։

Տեսաուղերձից հետո հաղորդավարը ոճաբան Ջորջ Ռովալսին հարցրեց՝ արդյոք Իրինայի լավագույն ընկերը հավատում է, որ Մարտը նման բան կանի, նա պատասխանեց՝ նրանց միջև սեր չի եղել, դա երիտասարդի համար շահ էր։

Նշենք, որ Մարտի և Իրինայի սիրավեպն ավատվել է 2012 թվականին և հենց այդ ժամանակ էլ երգչուհին որոշել է մամուլում առաջին անգամ բարձրաձայնել իրենց սիրային կապի մասին։ Նրանց տարիքային տարբերությունը 27 տարի էր, զույգը հանդիպել է, երբ Մարտը 20 տարեկան էր և երգչուհու մոտ վոկալ էր սովորում։  Մարտը երբեք չի ընդունել, որ երգչուհու հետ սիրային կապ է ունեցել։ Հիմա երգիչն ամուսնացած է արվեստաբան, պարուհի Էլեն Ամյանի հետ: