Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ պրոդյուսերների ցանկը, որի առաջին հորիզոնականներում արդեն մի քանի տարի է, ինչ Օպրա ՈՒինֆրին է:
Միլիարդատեր լրագորղն իր փառքի և հաջողության համար պարտական է հեռուստատեսությանը: «Голос», «Теории Большого взрыва» և շատ այլս տացված հեռուստանախագծերի պրոդյուսերը համարվում է աշխարհի ոչ միայն ամենահարուստ պրոդյուսերը, այ նաև ամենահարուստ կանանցից մեկն է՝ զիջում է միայն Ջեֆ Բեզոսի նախկին կնոջը:
Այսօր Օպրա ՈՒինֆրին նշում է իր 66-ամյակը:
Showbiz.am առաջարկում է վերհիշել մեդիադեմքի ամենաազդեցիկ մտքերից մի քանիսը:
«Հետևեք ձեր նախազգացումներին, դա միակ ճշմարտացի հուշումն է Աստծո կողմից»:
«Վերածեք ձեր վերքերը կենսական ուժի»:
«Հաջողությունը՝ ունակություն է օգտագործել հարմար պահը»:
«Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, և կստանաք ավելին, իսկ եթե դժգոհեք ունեցածից, միշտ էլ մի բան կպակասի երջանկության համար»:
«Շրջապատեք ձեզ միայն այն մարդկանցով, ովքեր ձեզ կբարձրացնեն վերև»:
«Ամենից շատ սխալներ կատարել եմ այն ժամանակ, երբ ցանկանում էի բավարարել ինձ շրջապատող մադկանց»:
«Դու կարող ես ամեն ինչ ունենալ, բայց ոչ միանգամից»:
«Կյանքում ամենադժվարը հասկանալն է, թե որ կամուրջներով պետք է քայլել և որոնք՝ այրել»:
«Դու չես դառնում այն, ինչ ուզում ես, այլ այն, ինչին հավատում ես»:
«Դու կյանքում ստանում ես այն, ինչը խնդրելու քաջություն ես ունեցել»: