Victoria’s Secret-ի սեփականատերը պատրաստվում է վաճառել բրենդը

Brands Inc. ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Լեսլի Վեկսները, որին պատկանում է նաև  Victoria’s Secret ներքնազգեստի ապրանքանիշի խանութների ցանցը, կարղ է այն ամբողջությամբ կամ մասնակիորեն վաճառել։

Նշվում է, որ Լեսլի Վեկսները պաշտոնը զբաղեցնում էր դեռ 1963  թվականից, երբ ընկերությունը նոր էր հիմնադրվել։
Ի դեպ, նախորդ տարվա ամռանը հայտնի է դարձել, որ չեղարկվել է համաշխարհային մակարդակի մոդելների մասնակցությամբ ավանդական շոուն։ Հաղորդվում էր, որ ընկերությունը խնդիրներ ունի մարքեթինգի հետ, ինչ հետեւանքով վաճառքը կտրուկ ընկել է։

Բրենդի սեքսուալ ու գեղեցիկ մոդելներից Շանինա Շեյքը այս հայտարարությունը բացատրել էր՝ պատմելով, որ բրենդը ցանկանում է որոշ ժամանակ դադար վերցնել, որպեսզի կարողանա ինչ-որ նորարարությամբ առավել հետաքրքիր դարձնել 2020 թվականին կայանալիք շոուն: