Գվեն Սթեֆանիի երկրպագուները հիասթափված են․ «Նրա դեմքը 99%-ով բաղկացած է ֆիլլերներից և 1%-ով մաշկից»

Երկու օր առաջ Լոս Անջելեսում տեղի ունեցավ Գրեմմիի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Երաժշտական այդ կարևոր միջոցառմանը ներկա էր նաև 50-ամյա երգչուհի Գվեն Սթեֆանին։ Երկրպագուները նրան դժվարությամբ ճանաչեցին, քանի որ երգչուհին այնքան է տարվել կոսմետոլոգիական միջամտություններով, որ նրա դեմքն ուղղակի անճանաչելի է դարձել։

Նրա երկրպագուները սկսել են վրդովված գրառումներ անել Թվիթերում` հորդորելով երգչուհուն հրաժարվել «գեղեցկության ներարկումներից»։
«Գվեն, հրաժարվի՛ր պլաստիկ վիրահատություններից և բոտոքսից։ Դու դառնում ես Մադոննայի նման արհեստական», «Ի՞նչ է նա արել իր դեմքի հետ։ Նրա դեմքը 99%-ով բաղկացած է ֆիլլերներից և 1%-ով մաշկից», – գրում են երկրպագուները։