Վաճառքում շուտով ճաղատ «Բարբի» տիկնիկներ կհայտնվեն

Շուտով վաճառքում կհայտնվեն «Բարբի» տիկնիկների նոր մոդելներ, ինչպես օրինակ՝ վարսեր չունեցող, մաշկային հիվանդություն ունեցող ու պրոթեզներով մոդելները:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Mattel ընկերության դիզայներներն իրենց նոր աշխատանքները մեկնաբանել են այն մոտեցմամբ, որ նման տիկնիկներով խաղալիս երեխաները կիմանան և կսովորեն ընդունել տարատեսակ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց:

Ընկերությունից նշել են, որ համացանցի օգտատերերին շատ է դուր եկել նոր նախաձեռնությունը: Հավաքածուում տեղ են գտել նաև պրոթեզներ, մաշկային գունավորումներ ունեցող տիկնիկները: