Բիլլի Այլիշը ելույթ կունենա «Օսկար» մրցանակաբաշխությանը

Բիլլի Այլիշը ելույթ կունենա «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը: Այs մասին Թվիթերի իր էջում հայտնել է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան: «Բիլլի Այլիշը «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը բեմ կբարձրանա հատուկ ելույթի համար»,- հայտարարել են միջոցառման կազմակերպիչները:

Հունվարի 26-ին Բիլլի Այլիշը դարձել է Grammy-ի մրցանակակիր: 18-ամյա երգչուհին հինգ «Գրեմմի» Է ստացել, այդ թվում՝ այսպես կոչված «մեծ քառյակը»՝ տարվա երգի և տարվա ձայնագրության (“Bad guy”), տարվա ալբոմի և տարվա լավագույն փոփ-ալբոմի (“When We All Fall Asleep, Where Do We Go?”) համար և որպես լավագույն սկսնակ արտիստ: Բացի այդ, Այլիշը դարձել է «Գրեմմի»-ի ամենաերիտասարդ դափնեկիրը՝ գերազանցելով այն ռեկորդը, որը 2010 թվականին սահմանել էր Թեյլոր Սվիֆթը:

«Օսկար»-ի մրցանակաբաշխության 92-րդ արարողությունը կկայանա փետրվարի 9-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Միջոցառումը հեռարձակելու է ABC հեռուստաընկերությունը: Արարողությունը, ինչպես և անցյալ տարի, կանցկացվի առանց հիմնական հաղորդավարի: