Ո՞ւմ շնորհիվ է վերսկսել Բրեդ Փիթի և Ջենիֆեր էնիսթոնի շփումը

Դերասանուհի Քորթնի Կոկսը նպաստել է Բրեդ Փիթի և Ջենիֆեր էնիսթոնի շփումը վերսկսելուն: Դերասանների շրջապատում խոսում են այն մասին, որ Կոկսը երազում էր վերամիավորել նախկին ամուսիններին: Ամենահարմար պահը հենց այն ժամանակն էր, երբ Փիթը հայտարարեց իր և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության մասին, իսկ Էնիսթոնը բաժանվեց Ջասթին Տերուից:

Այս մասին The Sun-ին պատմել է այս աստղերին շատ մոտ կանգնած աղբյուրը, որը ցանկացաել է գաղտնի մնալ:
«Քորթնին լավ գիտի, որ Ջենիֆերը երբեք էլ չի դադարել սիրել Փիթին: Հենց նա է եղել այն մարդը, ով Փիթին տվել է Էնիսթոնի նոր հեռախոսահամարը: Այո, Բրեդը շատ է ցավ պատճառել նրան, բայց Ջենիֆերը այս տարիների ընթացքում կարողացել է ներել Փիթին: Նրանց միջև միշտ էլ մի յուրահատուկ մտերմություն և ձգողություն է եղել» – հայտնել է աղբյուրը: