Ռիհաննան բաժանվել է միլիարդատեր ընտրյալից և սկսել է հանդիպել A$AP Rocky-ի հետ

Արևմտյան ԶԼՄ-ների պնդմամբ Ռիհաննան բաժանվել է 31-ամյա արաբ միլիարդատերից, որի պատճառը առայժմ հայտնի չէ։

Զույգի սիրավեպի մասին հայտնի էր դեռ 2017 թվականից։ Այն ժամանակ նրանց նկատել էին պապարացիները և հրապարակել լուսանկարներ, որտեղ զույգը համբուրվում էր լողավազանում (Իսպանիա)։ Մինչև մի քանի ամիս առաջ երգչուհին անկեղծացել էր, որ ցանկանում է ամուր ընտանիք կազմել սիրեցյալի հետ` «Այո՛, ես արդեն որքան ժամանան է ինչ հարաբերությունների մեջ եմ։ Ամեն բան շատ լավ է, այնպես որ ես երջանիկ եմ, և այո, ես երեխաներ եմ ցանկանում»,- ասել էր երգչուհին։

Ջամիլի կարողությունը գնահատվում է շուրջ 2 միլիարդ դոլար։ Նրա ընտանիքը համարվում է Արաբիայի խոշորագույն ընկերությունների բաժնետերերից մեկը և ամբողջ արաբական աշխարհի ամենահարուստ 12 ընտանիքներից մեկը։

Ամերիկացի փոփ երգչուհի Ռիհաննան երկար ժամանակ չի տխրել միլիարդատերի հետ բաժանման պատճառով. կասկածում են, որ նա սիրավեպ ունի ռեփեր A$AP Rocky-ի հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun-ը։ Լրագրողների պնդմամբ՝ նրանք բարեգործական համերգի են մասնակցել Նյու Յորքում, ապա գիշերն անցկացրել հյուրանոցում:

31-ամյա արաբ միլիարդատեր Ջամիլը և Ռիհաննան

A$AP Rocky-ն և Ռիհաննան