Հեյլի Բիբերն առաջին անգամ խոսել է իր բնածին արատի մասին

Երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլի Բիբերը, բավականին պահանջված է մոդելային բիզնեսում: Իր մոդելային կարիերան գեղեցկուհին սկսել է դեռ դեռահասության տարիներին և հասել է մեծ հաջողությունների: Այսօր Հեյլին ունի հագուստի սեփական ապրանքանիշը:

Օրերս նա իր միկրոբլոգում նոր հրապարակում է կատարել՝ զարմացնելով իր երկրպագուներին:
Հեյլի Բիբերն առաջին անգամ խոսել է իր բնածին արատի մասին:
«Լավ, եկեք խոսենք իմ ճկույթների մասին… Ես ինքս այնքան եմ կատակել սրա մասին, որ պետք է հիմա բացատրեմ՝ ինչու են դրանք այսքան ծուռ ու վախեցող»,- գրել է Հեյլին:

Մոդելը պատմել է, որ պատճառը էկտրոդակտիլիան է՝ բնածին պաթոլոգիան, որը բնորոշվում է մեկ կամ միանգանից մի քանի մատների՝ անբավարար զարգազմամբ կամ բացակայությամբ, գրում է Cosmo-ն։